Միացյալ Նահանգները աշխարհի տարբեր հատվածներում ավելի քան 200 ռազմական կենսաբանական լաբորատորիաներ է ստեղծել: Այս մասին «Ռոսիսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Այդ լաբորատորիաները հայտնվել են նաև Ուկրաինայի, Վրաստանի և Աֆղանստանի տարածքներում:

«Դրանց գործունեությունը խաղաղ գիտության հետ շատ քիչ ընդհանրություն ունի»,- ասել է Պատրուշևը՝ նշելով, որ առավել անհանգստացնող է այդ լաբորատորիաներում մարդկանց վրա իրականացվող փորձերի փաստերը:

Պատրուշևը նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդը չի բացառում մի շարք երկրների կողմից նոր սերնդի կենսաբանական զենքի նախագծման հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել