Վլադ Դրակուլա

(1431-1476)

Հսկայական աչքեր, երկար քիթ, բեղեր և շքեղ հանդերձանք… Վալախիայի իշխան Վլադ III Ցեպեշի կերպարը, ում անվանում էին նաև Դրակուլա, պատկերված է XV-XVI մի քանի կտավներում: Այդ դիմանկարներից լավագույնը պահպանվում է Ամբրասի ամրոցում:

Իրականում այս դիմանկարն արվել է Դրակուլայի մահից մոտ մեկ դար անց: Ենթադրվում է, որ սա որևէ վնասված կամ ոչնչացված դիմանկարի, որն արվել է 1470-ականներին, երբ Վլադը հունգարացի թագավորի մոտ գերության մեջ էր, կրկնօրինակ է: Եվ թե ինչքանով է հաջողվել կրկնօրինակն անողին նույնացնել իր նկարն իրական նկարի հետ, նույնությամբ արտապատկերել Դրակուլայի դիմագծերը, մեզ երբեք հայտնի չի դառնա:

Ամբրաս ամրոցի կառավարիչը՝ Ֆերդինանտ II-ը, «հայտնի ու ազդեցիկ անձնավորությունների» դիմանկարների հավաքածու էր կազմում, ինչը նորաձև էր համարվում XVI դարում: Նրա հավաքածուում հայտնի անձանց դիմանկարների քանակն ավելի կարևոր նշանակություն ուներ, քան դրանց որակը, այդ իսկ պատճառով դիմանկարի իրական լինելը պարտադիր նախապայման չէր: Կրկնօրինակող նկարչից պահանջվում էր միան արտապատկերել դիմանկարի գլխավոր հատկանիշները:

Իվան Ահեղ

(1530-1584)

Ռուս առաջին արքային պատկերող պարսունան դիտորդներին ճշմարտանման է թվում: Կառավարչի արտահայտիչ դիմագծերը վկայում են հունական արյան առկայության մասին. նրա տատը՝ Սոֆյան, ծնունդով Բյուզանդիայից էր: Թե ինչպես է պատկերը հայտնվել Դանիայի ազգային թանգարանում, անհայտ է: Համաձայն լեգենդի՝ այս պարսունան Իվան Ահեղն ուղարկել է Անգլիա՝ Եղիսաբեթ I-ին, երբ պատրաստվում էր նշանադրվել նրա հետ, սակայն այն ինչ-ինչ պատճառներով տեղ չի հասել և հայտնվել է Կոպենհագենում:

Իրականում՝ ժամանակակից մասնագետներն ուսումնասիրել են պարսունան և եկել են հետևյալ եզրակացության. սա XIX դարում արված կեղծիք է: Դիմանկարում կարմրահեր և մորուքավոր հոգևորական է պատկերված, ամենայն հավանականությամբ, Հովհաննես առաքյալը:

Արյունոտ կոմսուհի՝ Էլիզաբեթ Բաթորի

(1560-1614)

Հունգարացի արիստոկրատուհի Էլիզաբեթ Բաթորին, ով պատմությանը հայտնի է «Արյունոտ կոմսուհի» անվամբ, XVII դարի սկզբին մեղադրվում էր հարյուրավոր կանանց դաժան սպանությունների մեջ: Այսօր այս հայտնի կերպարի պատկերը համացանցում փնտրելիս առաջին արդյունքն այս դիմանկարն է լինում: Սակայն հարց է առաջանում. պատկերում տիկնոջ հագին 1540-ականների իտալական նորաձևությանը համապատասխանող զգեստ է, իսկ Բաթորին ծնվել է 1560-ին: Եվս մեկ խնդիր. դժվար թե այդ տարիներին Հունգարական թագավորությունում նման տաղանդի տեր դիմանկարիչ լիներ:

Իրականում այս դիմանկարը տոսկանացի Անյոլո Բրոնզինոյի ստեղծագործությունն է: Դրանում պատկերված է ֆլորենցիացի հարուստ կին է պատկերված՝ Լուկրեցիա Պանչիատիկին՝ հանրահայտ քաղաքական գործչի ու առևտրականի կին: Այս կինը երբեք ոչ մի հանցանք չի գործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել