iPhone-ում առկա Siri ձայնային օգնականը փրկել է տղամարդու կյանքը, որը սարսափելի վթարի է ենթարկվել։ 2018թ․ դեկտեմբերի 7-ին Նեյթ Ֆելիքսը իր ամենագնացով ընթացել է Նևադա անապատով, չորացած լճում, երբ մեքենան շրջվել է։ Ամերիկացին ուշքի է եկել, նա անգամ գլուխը չի կարողացել վեր բարձրացնել՝ տեղեկացնում է seMobile-ը։

Բացի նրանից, որ ամեն մի շարժում նրան ցավ էր պատճառում, նա նաև կոտրել էր իր 2 ողերը, ինչի հետևանքով 80%-ով պարալիզացվել էր։ Որքան էլ որ նա բղավեր, ոչ ոք չկար մոտակայքում, որ կլսեր նրան, իհարկե, բացի Siri-ից։ Չնայած Ֆելիքսը չգիտեր, թե որտեղ է իր iPhone-ը, նա սկսեց Siri-ին կանչել, որպեսզի նա զանգի որևէ մեկին, բայց ոչ ոքի չկարողացավ հիշել։ Ի վերջո նա Siri-ին բղավեց զանգել 911, և կապը հաստատվեց ու փրկարարները ժամանեցին դեպքի վայր։

Տուժածին ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց, նա այնտեղից դուրս է գրվել 4 օր անց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել