Մաշկի պիգմենտացիայի խախտում ունեցող տղան մասնակցել է իռլանդական Primark նորաձևության ապրանքանիշի գովազդային արշավին, հաղորդում է Metro-ն:

Ապրանքանիշի հագուստը գովազդող տղայի լուսանկարները պաստառների տեսքով հայտնվել են խանութներում և Primark-ի պաշտոնական կայքում:

Changing Faces բրիտանական բարեգործական կազմակերպությունը, որն աջակցում է դեմքի և մարմնի թերություններ ունեցող մարդկանց, իր երախտագիտությունն է հայտնել ընկերությանը:

«Մենք ուրախ էինք մաշկի պիգմենտացիայի խախտում ունեցող տղային տեսնել Primark-ի գովազդային արշավում: Մաշկի առանձնահատկություններով երիտասարդները պատմել են, թե որքան կարևոր է նրանց համար լրատվամիջոցներում, նորաձևության աշխարհում և հասարակական կյանքում տեսնել իրենց նմաններին,- պատմել է Changing Faces-ի ղեկավարը,- Նման մոդելները օգնում են պայքարել արտաքին տեսքի հետ կապված նախապաշարմունքների դեմ, ինչպես նաև ապացուցում են, որ գեղեցիկ են նրանք, ովքեր հավատարիմ են իրենք իրենց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել