Գերմանիան ամենահարմար երկիրն է որակավորված արտասահմանցի մասնագետների համար, որոնք ցանկանում են լքել հայրենիքը և արտերկրում աշխատել: Այստեղ նրանց կարիերային մեծ հնարավորություններ են սպասվում: Համապատասխան ուսումնասիրությունն իրականացրել է Մեծ Բրիտանիայի ամենախոշոր HSBC բանկը, հաղորդում է Bloomberg-ը:

Երկրորդ տեղում Բահրեյնն է, երրորդում՝ Բրիտանիան:

Առաջատարների հնգյակում են հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունները և Շվեյցարիան: Նրանց հաջորդում են Շվեդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, իսկ տասնյակը եզրափակում են Կանադան և Հոնկոնգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել