Ըստ կյանքի որակի քաղաքների վարկանիշում Երևանը 16-րդ տեղն է զբաղեցրել: Վարկանիշը կազմել է Numbeo հետազոտական կենտրոնը: Վարկանիշային աղյուսակը կազմվել է այնպիսի ցուցանիշներից, ինչպիսիք են բնակիչների գնողունակությունը, անվտանգությունը, առողջապահությունը, բնակարանների, տրանսպորտի մատչելիությունը և շրջակա միջավայրը:

Numbeo-ի փորձագետների համաձայն՝ Երևանի ինդեքսը կազմել է 122.13:

Այսպիսով՝ Հայաստանի մայրաքաղաքը վարկանիշում առաջ է անցել այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Մոսկվան (191), Թբիլիսին (172), Բաքուն (197) և Թեհրանը (215):

Ռուսաստանի լավագույն քաղաք է ճանաչվել Նիժնի Նովգորոդը, որն ընդհանուր ցուցակում ընդգրկված է 109-րդ տեղում: Լավագույնների շարքում են ավստրալական Կանբերան, Էյնդհովենը (Նիդեռլանդներ), Ռալեյը (ԱՄՆ), Ադելաիդան (Ավստրալիա) և Ցյուրիխը (Շվեյցարիա): Սանկտ-Պետերբուրգը հայտնվել է 182-րդ, իսկ Մոսկվան՝ 191-րդ տեղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել