Yerkir.am-ը գրում է.

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Փայլակ Յայլոյանը և նրա որդին, որը նույնպես ղեկավար պաշտոն է զբաղեցնում, լրջագույն չարաշահումներ են թույլ տալիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի շահառուների պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Մասնավորապես, Մետրոպոլիտենի վարչական շենքում գործում է լողավազան և կարաոկե, առաջինի վարձակալության դիմաց ամսական վերցնում են 5000 դոլար, երկրորդի դեպքում՝ 2 000, ընդ որում՝ կոմունալ վճարները կատարվում են Մետրոպոլիտենի բյուջեից: 

Հանդիպմանը ներկա էր նաև քաղաքացի Ա. Խուրշուդյանը, ով Երեւանի մետրոպոլիտենի վարչական շենքին կից՝ Բաղրամյան 76 հասցեում գրասենյակ ունի, նա պնդեց, որ Մետրոպոլիտենի տնօրինությունն անօրինական կերպով մուտք է գործել իր գրասենյակը և խախտել կնքված պայմանագիրը: Այն դեպքում, երբ ինքն իր միջոցներով վերանորոգել է վարձակալության տրված տարածքը: Փայլակ Յայլոյանը սպառնացել է, որ «լավ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և իր դեմ խաղ չկա»: Թե որքանով է սա իրականությանը համապատասխանում, ասուլիսի բանախոսները չգիտեն:

«Մի բան պարզ է՝ նա օգտագործում է Փաշինյանի անունը: Ինձ կանչեց իր սենյակ և մի քանի անգամ տվեց նրա անունը՝ ասելով, որ վարչապետի հետ լավ հարաբերություններ ունի»,-նշեց Խուրշուդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել