Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատիկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին. հայտնում է Газета.ру-ն:

Նա նաև հավելել է, որ Կիևը պետք է ուժեղ ու պրոֆեսիոնալ բանակ ստեղծի:

«Կամ մենք միասին ենք հավաքական անվտանգությունում և պաշպանված, կամ մենք մենակ ենք, և յուրաքանչյուրը կարող է հաղթել մեզ»,- ասել է Տիմոշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել