«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին չեխ ֆուտբոլիստը հայտնել է «Թվիթերի» իր էջում կատարած գրառման միջոցով.

«Սա իմ 20-րդ մրցաշրջանն է ` որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: 20 տարի է անցել այն օրից, երբ ես առաջին պայմանագիրս կնքեցի:

Հիմա ժամանակն է հայտարարելու, որ ավարտում եմ կարիերաս այս մրցաշրջանից հետո:

15 տարի ԱՊԼ-ում անցկացնելուց և բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելուց հետո, ես զգում եմ, որ արդեն հասել եմ այն ամենին, ինչ ցանկանում եմ:

Շարունակում եմ քրտնաջան աշխատել «Արսենալում», որպեսզի ևս մեկ տիտղոս նվաճեմ: Անհամբերությամբ եմ սպասում իմանալու, թե ինչ է ինձ սպասում խաղադաշտում»,- գրել է 36-ամյա ֆուտբոլիստը «Թվիթերում»:

Չեխը 124 հանդիպում է անցկացրել Չեխիայի հավաքականի կազմում: Եվրոպայի 4 անընդմեջ առաջնություններում (2004, 2008, 2012, 2016) և աշխարհի մեկ առաջնությունում (2006) եղել է հավաքականի հիմնական դարպասապահը:

Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն Անգլիայի առաջնության 7 հանդիպման է մասնակցել, որոնցում 9 գոլ է բաց թողել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել