«Այո՛, կապիտա՛ն»

«Իմ աշակերտներից մեկի մայրը չափազանց անհանգստացած էր, քանի որ նրա յոթամյա որդին անդադար պատմում էր ինչ-որ անտեսանելի ուրվականի մասին, որի հետ նա հաճախ խաղում ու խոսում էր: Երեխան ասում էր, որ ուրվականի անունը Կապիտան է, և որ նա ծերուկ է՝ ճերմակ մորուքով: Կապիտանը պատմել է երեխային, որ երբ նա մեծանա, նրա աշխատանքը լինելու է մարդկանց սպանելը, իսկ Կապիտանն իր հերթին ցույց է տալու՝ ում սպանել: Երեխան լացել է և ասել, որ չի ցանկանում ոչ ոքի սպանել, սակայն Կապիտանը պատասխանել է, որ երեխան շուտով կսովորի սպանություններին, և դա միայն ժամանակի հարց է: Այդ դեպքից հետո ես սարսափով էի աշխատում այդ երեխայի հետ»:

«Մահացած Քելլի»

«Երբ իմ դուստրը երեք տարեկան էր, նա ուներ երևակայական ընկերուհի՝ Քելլի անունով, որն ապրում էր նրա պահարանում: Դուստրս խաղում էր Քելլիի հետ, քնում նրա հետ և այլն: Երկու տարի անց ես կնոջս հետ դիտում էի Ռայան Ռեյնոլդսի «Էմիթվիլի սարսափը» ֆիլմը, երբ այն պահին, երբ էկրանին հայտնվում է սև աչքերով մեռած աղջնակ, դուստրս սենյակ մտավ: Նա ընդհանրապես չվախեցավ և ասաց. «Նա Քելլիին է նման»: Մենք հարցրինք՝ ի՞նչ Քելլիի մասին է խոսքը, և նա պատասխանեց. «Որն ապրում է իմ պահարանում»:

Թրեյսիի վերադարձը

«Երբ իմ զարմուհին չորս տարեկան էր, նա երևակայական ընկեր ուներ, որի անունը չեմ հիշում: Երբ նա ինչ-որ բան սխալ էր անում, մեղադրում էր իր երևակայելի ընկերոջը։ Վերջինիս հետ «Սկուբի Դուն» էր նայում: Մի օր ես որոշեցի ավելի շատ բան իմանալ այդ ընկերոջ մասին: Այդժամ զարմուհիս պատմեց ինձ. «Իմ ընկերը մահացած է: Նա զբաղվում է այն նույն աշխատանքով, ինչ հայրիկը»: Նշանակում է, որ նրա երևակայական ընկերը ոստիկան էր: «Նա աշխատում է հայրիկի աշխատավայրի կողքին: Ես նրան հանդիպել եմ, երբ դեռ մայրիկի փորիկում էի: Նա դիպչել է մայրիկի փորիկին, երբ ես դեռ այնտեղ էի»: Զարմուհուս ծննդից մի քանի ամիս առաջ իմ ոչ հարազատ քույրը՝ Թրեյսին, մահացել էր գնացքի հարվածից: Նա ևս շատ էր սիրում «Սկուբի Դու» մուլտֆիլմը և իսկապես աշխատում էր ոստիկանությունում՝ հորեղբորս աշխատավայրին հարակից ստորաբաժանմունքում: Այսինքն՝ Թրեյսին զարմուհուս երևակայական ընկերն էր»:

Անընկերասեր նապաստակը

«Իմ ոչ հարազատ քույրն այդ ժամանակ հինգ տարեկան էր, իսկ ես՝ 17: Նա իր համար խաղալիք նապաստակ էր պատրաստել, որին ամեն տեղ իր հետ տանում էր: Մի անգամ նա քնել էր բազմոցին, իսկ երբ արթնացավ, միանգամից սկսեց բղավել նապաստակի վրա. «Ո՛չ, դու չես կարող այդպես անել: Դա վատ բան է: Մի արա այդպես»: Ես փորձեցի հանգստացնել նրան, պարզել, թե ինչ է կատարվել նրա հետ, սակայն նա չէր պատասխանում: Վերջապես ես վերցրի նապաստակին և պարզապես հեռացրի սենյակից: Ինձ մինչ օրս հետաքրքիր է՝ ի՞նչ էր ցանկանում անել նապաստակը»:

Պապիկը

«Իմ դուստրը պատմում էր, որ նրան ամեն գիշեր մի տղամարդ է գալիս այցելության և խաչակնքում է նրա ճակատը: Մենք կարծում էին, որ դա պարզապես կրկնվող երազ է, մինչև որ սկեսուրս մի օր ցույց տվեց մեզ ընտանեկան լուսանկարները: Դուստրս նայեց լոսանկարներից մեկին, մատով ցույց տվեց ամուսնուս հորը (ով արդեն 16 տարի է, ինչ մահացած էր) և ասաց. «Ահա այն տղամարդը, որն ամեն գիշեր իմ սենյակ է գալիս»: Ամուսինս ավելի ուշ պատմեց ինձ, որ իր հայրը հաճախ էր մտնում իր սենյակ և խաչակնքում նրան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել