Tert.am-ը գրում է.

Հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի տան սեփականատերը բաց նամակով դիմել է Հայաստանի իշխանություններին, որպեսզի գնեն տունը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը։ «Սեփականատերը նշել է, որ ցանկանում է` այն գնվի Հայաստանի իշխանությունների կողմից և դեսպանություն դառնա: Մենք էլ ենք կողմ, սակայն գումարն այնքան բարձր է, որ իրատեսական չենք համարում տան գնումն այս պահին», -ասաց նա և նշեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից դեռ որոշում չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել