Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներն առանձնանում են բարդ բնավորությամբ, ինչը դժվարացնում է նրանց հետ հարաբերությունների կառուցման ընթացքը:

Կույս: Կույսերն ինքնաբավ մարդիկ են, ովքեր փորձում են որոշել հարաբերությունների ուղղությունը: Նրանց հետ հանդիպման ընթացքում կարող է տպավորություն առաջանալ, թե ձեզ պարտադիր փորձաշրջանով աշխատանքի են ընդունել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հետաքրքրասեր են, ուզում են ձեր մասին ամեն բան իմանալ: Բացի այդ՝ Կույսերը հակված են սուբյեկտիվության ու սառնության: Նրանք, որպես կանոն, հեռու են պահում զուգընկերոջը, փորձում են շատ չանկեղծանալ ու ամեն կերպ վերահսկում են զուգընկերոջը:

Կարիճ: Հարաբերություններում Կարիճները շատ տարբեր են. նրանք կարող են շատ սիրալիր լինել, բայց հաջորդ վայրկյանին դառնալ փակ ու չշփվող: Շատ դժվար է հարաբերություններ կառուցել մարդու հետ, ում մտքերն ու տրամադրության անկումները ձեզ համար անհասկանալի են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց շատ հեռու են պահում՝ ամեն կերպ պաշտպանելով սիրտն ու ներաշխարհը: Կարիճները կարող են նաև անկայուն ու անկանխատեսելի լինել:

Աղեղնավոր: Աղեղնավորը պարտականություններ ու կապվածություն չի սիրում՝ կարծելով, թե դա սահմանափակում է իր ազատությունն ու ձեռնաշղթաներ հագցնում իրեն: Նրանց դուր է գալիս թեթև սիրախաղը, զգացմունքների առատությունը, բայց ոչ պատասխանատվությունը: Առաջին հայացքից նրանք մակերեսային, իմպուլսիվ, անլուրջ են թվում, ով սիրավեպի ամենավառ պահին կարող է հանկարծակի անհետանալ, ընդ որում՝ առանց բացատրությունների: Հարաբերությունների հենց սկզբնական շրջանում Աղեղնավորները մեծ հույսեր ու սպասումներ չեն կապում դրանց հետ. նրանք պարզապես հաճելի ժամանակ են անցկացնում:

Այծեղջյուր: Այծեղջյուրի հետ հարաբերությունները շատ ավելի հեշտ կլինեն, եթե նա իրեն չափազանց զգուշավոր ու շրջահայաց չպահի: Նրա սառը հաշվարկն ու պրակտիկությունը հրաշալի հատկություններ են, որոնք օգնում են այլ իրավիճակներում, բայց ոչ սիրո հարցում: Նրանք ժլատ են էմոցիաների հարցում, զուսպ, սառնասիրտ: Նրա հետ հանդիպումը երբեմն կարող է խորհրդակցություն և ոչ թե ռոմանտիկ հանդիպում թվալ: Այծեղջյուրը հանգիստ է ռոբոտի նման, քանի որ իր տրամաբանությանն ավելի շատ է վստահում, քան սրտին:

Ջրհոս: Ջրհոսները ծայրահեղ ազատ են: Նրանք փակ են, օտարացած, նախընտրում են միայնակ լինել, քան խոցելի ու անկեղծ: Հասկանալի է՝ Ջրհոսը ցանկանում է իրեն պաշտպանել ցավից, հասկացված չլինելուց: Այս պահվածքի արդյունքում նա չափազանց բարդ մարդ է դառնում: Օտարվածությունն ու թվացյալ անտարբերությունը վանում են մարդկանց, չնայած սրտի խորքում Ջրհոսը սիրո ու ջերմության կարիք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել