Գերմանիայում, իսկ ավելի կոնկրետ՝ Շվաբիայում, մաքրություն սկզբից չի եղել: Երկար ժամանակ գերմանացիներն աղբն այս ու այն կողմ էին նետում՝ լիներ տան աղբ, թե մահացած կենդանու դի: Դա էլ մի շարք հիվանդությունների հիմք դարձավ:

Վյուրթեմբերգյան կոմսին զզվեցրել էր այդ հոտը, և նա սկսեց հրամաններ արձակել, որպեզի փողոցի աղբը գիշերով թափեն լճի մեջ, սակայն սրա մասին շուտով մոռացվեց, քանի որ այդքան աղբ վերացնելն անհնար էր: 

Image result for saint bartholomew day massacre

Այդ ժամանակ կոմսը նոր հրաման արձակեց, որի արդյունքում շվաբական լեռները միանգամից մաքրվեցին: Հրամանի արձակման իմաստն այն էր, որ եթե ինչ-որ մեկը նկատում է, որ մի քանի շաբաթ շարունակ հարևանը չի մաքրում աղբը, ապա պատժվելու է ոչ միայն մեղավորը, այլ նաև նա, ով նկատել է դա, իսկ եթե դուք հավաքում եք նրա աղբը, ուրեմն՝ նրա հողատարածքի մի մասը դառնում է ձերը: Արդյունքում ամեն շաբաթ բոլորը մաքրում էին շրջակայքը: 

Մի կողմից՝ սա կարող է որպես ոտնձգություն դիտվել, իսկ մյուս կողմից մաքրասիրության լավ դաս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել