«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որը ստեղծվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հիման վրա, աջակցում է Սիրիայում ռազմական գործողություն իրականցնելու Թուրքիայի ծրագրերին: Այս մասին հաղորդում է Al Masdar News-ը:

«Մենք աջակցում ենք Եփրատից արևելք տարածքի ազատագրմանը»,-հայտարարել է խմբավորման ղեկավար Աբու Մուհամադ էլ Ջուլանին:

Նրա խոսքով՝ թուրքական Քուրդիստանի բանվորական կուսակցությունը, որը կապ ունի «Դեմոկրատական միության» սիրիացի քրդերի և «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ»-ի հետ, թշնամի է: Դա իբր կապված է այն բանի հետ, որ քրդերը վերահսկում են սունիներով բնակեցված տարածքը:

2018-ի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շուտով ռազմական գործողություն կսկսի Եփրատից գետից արևելք՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել