Վրաստանում գրիպի H1N1 վիրուսի («խոզի գրիպ») բարդացման հետևանքով 10 ամսական երեխա է մահացել, հաղորդում է apsny.ge կայքը:

Բժիշկների համաձայն՝ երեխայի առողջության վրա բացասաբար է ազդել այն, որ նա միաժամանակ վարակված է եղել կարմրուկով: Սա Վրաստանում H1N1 վիրուսի մահվան արդեն 16-րդ դեպքն է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի իշխանությունները «խոզի գրիպի» տարածման դեմ միջոցառումներ են ձեռնարկում, մասնավորապես՝ դպրոցների ու մանկապարտեզների ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև հունվարի 21-ը, բոլոր քաղաքացիները կկարողանան ստանալ «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը, իսկ բուժօգնությունը քաղաքացիներին կտրամադրվի անվճար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել