Պարզվում է՝ պառլամենտական Հայաստանի խորհրդարանն ամրագրում է ոչ թե ժողովրդավարական արժեքներ, այլ գնում է հետ՝ դեպի ԽՄԿԿ անցյալ: 

131 ձայնով «Նիկոլի թվի» Հայաստանում միաձայն ԱԺ նախագահ ընտրվեց: Ականջդ կանչի, Բրեժնև: 
Սա քիչ էր, մեկ էլ պարզվեց՝ նեոբոլշևիկյան իշխանավորների սիրտը կոմֆորտ է ուզում:
Հայտարարեցին, թե պատգամավորների սենյակները պետք է վերանորոգվեն: 

Դուխովներին օրենք գրելու համար, փաստորեն, աշխատասենյակը քիչ է, հանգստի սենյակ է պետք: 
Վատ ախորժակ չունեք:

Տղերք, տատիկ-պապիկների նիսյաների ցուցակները, ժողովրդի աղքատությունը, ցածր թոշակներն ու աշխատավարձերը, գործազրկությունը, պետական ծախսերի արդյունավետության անհրաժեշտությունը, պետական ապարատից դուրս շպրտված հազարավոր քաղաքացիներին էդքան շուտ մոռացա՞ք, թե՞ «դուխով» մանդատն ու կոմֆորտը ջրեցին ամեն ինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել