168.am-ը գրում է․

Հոլիվուդյան սցենարիստ Ահարոն Սորկինն այն կարծիքին է, որ «Սոցիալական ցանց» կինոնկարը (2010 թ.), որում իր կատարած աշխատանքի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի, պետք է շարունակություն ունենա:

Այդ մասին նա պատմել է հարցազրույցում, որի մի հատվածը զետեղված է Associated Press գործակալության Twitter-ում: Սորկինը նշել է, որ այն պահից ի վեր, երբ ավարտվել է ֆիլմը, «տեղի են ունեցել բազմաթիվ հետաքրքիր եւ դրամատիկ իրադարձություններ»:

«Ես 2015 թվականի Facebook-ի (սոցիալական ցանցի) մասին անհամեմատ ավելի շատ բան գիտեմ, քան 2018 թվականին: Բայց ինձ բավականին բան է հայտնի՝ իմանալու, որ պետք է սիքվել լինի»,-հայտնել է նա AP-ին տված հարցազրույցում:

Սցենարիստի խոսքով՝ կինոժապավենի ստեղծմամբ շահագրգռված է նաեւ «Սոցիալական ցանցի» պրոդյուսեր Սքոթ Ռուդինը: «Սոցիալական ցանց» ֆիլմը պատմում է Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգի կյանքի մասին: Ժապավենն արժանացել է «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել