Ահա և մեկնարկեց Ազգային ժողովի յոթերորդ գումարման անդրանիկ նստաշրջանը։
Գիտեք, երբ մտնում ես նիստերի դահլիճ, մի այլ կերպ ես զգում ահռելի պատասխանատվությունն առ այն, որ քեզ և քո գործընկերներին ԱԺ գործուղել է ժողովուրդը: Սակայն դրա հետ մեկտեղ կա նաև հստակ զգացում, որ դու տարբերակ չունես՝ բացի մարդկանց սպասելիքներն արդարացնելուց։

Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր լրագրողներին, ովքեր մեզ հետ հավասար դիմացան այսօրվա ծանր տեմպին, հալալ ա իրենց, իրոք, հալալ ա...

Ինչ վերաբերում է վաղը սպասվող քվեարկություններին, ապա կասեմ մի բան` համոզված եմ, որ արդարությունը եղել է, կա և կմնա ամենակարևոր և առանցքային սկզբունքը քաղաքականության մեջ, այդ իսկ պատճառով փոխխոսնակ պետք է լինի ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

ՀԳ. Գերլարվածությունից լեզուս փաթ է ընկնում, բայց ոչինչ, կսովորեմ կամաց-կամաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել