Tert.am-ը գրում է.

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ Ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայից որոշակի փոփոխություններ կբերի իր հետ հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ անգամ ամերիկացի մեկ զինվորի առկայությունն էլ զսպող մեխանիզմ էր  որոշակի ուժերի համար: Նա Tert.am-ի հետ զրույցում միաժանամանակ նկատեց, որ այնուամենայնիվ նկատելի է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ամբողջությամբ դուրս գալ Սիրիայից:

«Վերջին շրջանի ԱՄՆ-ի կողմից հնչող հայտարարություններից նկատելի է, որ ինչ-որ չափով ամերիկյան ներկայություն մնալու է Սիրիայում: Առավել ևս որ Իրաքն օգտագործվելու է որպես հենակետ՝ օդային հարվածներ հասցնելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը արդեն սկսել է Սիրիայի տարածքից իր ռազմական տեխնիկան դուրս բերել: Սա արվում է համաձայն Նահանգների պլանի՝ կապված ամերիկյան զորքերի դուրս բերման հետ:

Նշվում է, որ սկզբում ամերիկյան ուժերը դուրս են բերվում Սիրիայի հյուսիսային շրջաններից: Ընդհանուր առմամբ, Սիրիայում շուրջ 2 հազար ամերիկացի զինվորական կա:

Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն իր ձեռագիրն է փորձում ներկայացնել նաև Սիրիական հակամարտության հարցում: Նա մատնանշեց, որ այստեղ էլ ԱՄՆ նախագահն առաջնորդվում է իր կարգախոսով՝ America is first (Ամերիկան առաջինն է), փորձում է դրսում առավել շատ ակտիվություն չդրսևորել, կենտրոնանալ ԱՄՆ-ի խնդիրների վրա:

«Այդ փոփոխությունները կազդեն Արևելյան Սիրիայի  քրդաբնակ տարածքներում, որոնք քրդերն են վերահսկում: Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ պետք է լինի քրդերի ճակատագրի հետ, և ինչպես է ԱՄՆ-ը վերաբերում այդ խնդրին․ արդյոք թողնելու՞ են քրդերին բոլոր սպառնալիքների առաջ մենակ: Ակնհայտ է, որ Թուրքիան չի ցանկանում, որ քրդերը շարունակեն վերահսկել այդ տարածքները, Սիրիան կցանկանա վերականգնել այդ տարածքների վրա վերահսկողությունը, պարզ  չի, թե Ռուսաստանն ու Իրանը ինչ դիրքորոշում կունենան այդ հարցում: Պետք է պարզապես հասկանալ Միանցյալ Նահանգների դիրքորոշումն այդ հարցում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել