Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորույթները, որոնք սովորական են իրենց համար, սակայն եթե նրանց միջավայրում ուրիշ ազգության ներկայացուցիչ հայտնվի, ապա կարող է զարմանալ այդ սովորույթներից, քանի որ դրանք կարող են չհամընկնել կյանքի՝ իրենց սեփական պատկերացումների հետ։ Ձեզ ենք ներկայացնում անգլիացիների 5 ազգային սովորույթ, որոնցից մի քանիսը կարող են զարմացնել ձեզ։

Նրանք առանց ամաչելու կարող են թերթը վերցնել հատակից

Թերթ կարդալը ոչ միայն սովորություն է, այլ նաև ավանդույթ։ Սակայն, ըստ անգլիացիների, ամենևին էլ կարիք չկա դրա համար գումար ծախսելու։ Նրանք ոչ մի վատ բան չեն տեսնում հատակից թերթը վերցնելու և կարդալու մեջ։ Շատերը հատուկ են իրենց կարդացած թերթերը թողնում հասարակական վայրերում, որպեսզի մնացածն էլ կարդան։ Ավելին՝ բոլոր սրճարաններում կան թարմ թերթեր՝ հատուկ իրենց հաճախորդների համար։

Նրանք հրավիրում են ընթրիքի, սակայն չեն պատրաստվում վճարել ձեր փոխարեն

Եթե ձեզ որևէ առիթով հրավիրել են ռեստորան, ապա մի շտապեք ուրախանալ։ Վերջում ամբողջ հաշիվը բաժանվելու է հյուրերի միջև, և նրանք էլ առանց առարկության վճարելու են այն։

Նրանք նախընտրում են խոսել խոտածածկույթի և ոչ թե գումարի մասին

Մի փորձեք խոսել նյութական խնդիրների կամ ֆինանսական հաջողությունների մասին կամ քննարկել զրուցակցի ֆինանսական դրությունը։ Նրանք դա կընկալեն որպես անձնական տարածքի խախտում։ Ավելի լավ է զրուցել այգիների մասին․ անգլիացիների 85%-ն ապրում է ոչ թե քաղաքային բնակարաններում, այլ սեփական կամ վարձած տներում և անընդհատ խնամում է իր ծաղկանոցը և խոտածածկույթը։ Այնպես որ, նոր ծաղիկների կամ խոտածածկույթի մասին քննարկումներն ամենահարմար թեմաներն են անգլիացիների հետ շփվելու պարագայում։

Նրանք ջեռուցումը փոխարինում են տաք հագուստով

Անգլիացիների մտքով անգամ չի անցնում ձմեռը տանը թեթև հագուստով շրջել։ Խնայող բրիտանացիները ջեռուցում գրեթե չեն օգտագործում։ Նրանք ավելի շատ գերադասում են տաք հագուստ և բրդյա գուլպաներ։

Նրանք իրենց շներին ներում են այն ամենը, ինչը չեն ների երեխաներին

Անգլիայում շատ են սիրում շներին։ Մոտավորապես 53 միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 5 միլիոն շուն։ Անգլիացիներն իրենց համարում են միակ ազգը, որն այսպես հոգ է տանում շների մասին։ Կան հատուկ շների համար նախատեսված վարսավիրանոցներ, մարզասրահներ, գերեզմանատներ։ Օդանավակայանների մոտ կան շների համար նախատեսված հյուրանոցներ։ Համարվում է, որ նրանք վատ արարքների ընդունակ չեն, իսկ եթե կատարել են, ապա մեղավորը մարդն է։ Անգլիացիներն իրենց երեխաների հանդեպ ավելի խիստ են։ Որոշ փաբերի դռներին կարելի է տեսնել «No children, dogs are welcomed» (Երեխաների մուտքն արգելվում է, իսկ շներին՝ բարի գալուստ) գրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել