Չինաստանում տարեց տղամարդը կտրել է ավտոբուսի քնած ուղևորուհու վարսերը և ձերբակալվել է, հաղորդել է South China Morning Post-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Հոնկոնգում: Ականատեսի խոսքերով՝ 65-ամյա ուղևորին ահավոր նյարդայնացրել է դիմացի շարքում նստած ուղևորուհին և նրա «ձիու պոչը», որն այնքան երկար է եղել, որ հասել է մինչև տղամարդու ծնկները: Արդյունքում նա հանել է մկրատը և մի քանի սանտիմետր կարճացրել ուղևորուհու վարսերը: Պարբերականի զրուցակիցը նշել է, որ տղամարդը հարբած տեսք չի ունեցել:

Միջադեպի ականատեսները տղամարդուն խնդրել են կանգ առնել և արթնացրել են ուղևորուհուն, որը կատարվածից զայրացել է և լաց եղել: Վարորդը ոստիկանություն է կանչել: Տղամարդը փորձել է մոտակա կանգառում փախչել, սակայն ուղևորները թույլ չեն տվել:

Մի քանի կանգառ անց ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը մկրատի առկայությունը բացատրել է իր վարսահարդար-ոճաբան լինելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել