Ժամանակ կարճելու համար Facebook-ը ամենահարմար սոցիալական ցանցն է։ Հարցվածների 39%-ը նշել է, որ երկարատև հերթերում սպասելիս նրանք օգտագործում են այս սոցիալական ցանցը (34%-ը մտնում է Instagram, 35%-ը՝ Snapchat): Մարկ Ցուկերբերգի զավակը կօգնի նաև անքնության ժամանակ. 42%-ը թերթում է Facebook-ի իր էջը՝ փորձելով քնել (Instagram-37%, YouTube-31%): Այս տվյալները Snap Inc.-ի և Murphy Research-ի, համատեղ ուսումնասիրությունից են, որին մասնակցել են բջջային հավելվածներն օգտագործող 13-44 տարեկան ավելի քան հազար մարդ, գրում է kommersant.ru-ն:

Հասարակական տրանսպորտում օգտվողները կենտրոնանում են Twitter-ի և Snapchat-ի վրա. 29%-ն այդ ծառայություններից օգտվում է աշխատանքի կամ դպրոց գնալիս: Ընկերների հետ հանդիպման ժամանակ ավելի հարմար են Instagram-ը և Snapchat-ը. համապատասխանաբար 20% և 34% հավելվածներն օգտագործվում են հավաքների կամ զբոսանքների գնալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել