Մեծ Բրիտանիայում հատուկ խումբ կստեղծվի՝ապօրինի ֆինանսական գործողությունների դեմ պայքարի և հետաքննության համար: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը, հաղորդում է Reuters-ը:

Նոր կառույցում կներառվեն Santander, Lloyds և Barclays բանկերի նախագահները, ինչպես նաև տնտեսական հանցագործություների ռազմավարական խորհրդի անդամները:

«Մենք բոլոր ճակատներով պետք է հարձակվենք կոռումպացված ավազակների վրա, որոնք իրենց գրպանները լցնում են կեղտոտ փողերով և օրինապահ քաղաքացիների հաշվին շքեղ կյանքով են ապրում»,- հայտարարել է Ջավիդը, որը ևս կներառվի նոր ջոկատում Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդի հետ միասին:

Նշվում է, որ նոր կառույցը նախևառաջ կհետաքննի Ռուսաստանից, Նիգերիայից, նախկին ԽՍՀՄ և Ասիայի երկրներից փողերի ծագումը:

«Ապօրինի ֆինանսների դեմ պայքարում Մեծ Բրիտանիան համաշխարհային փորձ ունի: Բայց մենք գիտենք, որ կարող ենք ավելին անել»,- նշել է Հեմոնդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել