Յամայկայի կառավարությունը որոշել է երկիրը տանել բնապահպանական ճանապարհով և այս տարվա սկզբից կղզու բնակիչներին ու հյուրերին արգելել է օգտվել մեկանգամյա օգտագործման պլաստիկ ափսեներից, շշերից և փաթեթավորումից:

Այդպիսի որոշում երկրի իշխանություններն ընդունել են՝ հաշվի առնելով կղզու վատթար բնապահպանական վիճակը: Կարիբյան ծովային համալսարանի ռեկտոր Ֆրից Փինոքը պատմել է, որ մայրաքաղաքի գլխավոր նավահանգիստ Քինգսթոնն անձրևից հետո ծածկվում է պլաստիկ տոպրակներով, շշերով և հյութ խմելու խողովակներով, որոնք սպանում են տեղական բուսական և կենդանական աշխարհը:

«Մենք մեծապես կախված ենք զբոսաշրջությունից, և մեր լողափերը չափազանց արժեքավոր են: Պլաստիկը և պենոպլաստը, իհարկե, արդեն վնասել են ափամերձ գոտին»,- ասել է նա:

Բացի պլաստիկի արգելքից՝ Փինոքն առաջարկել է ներմուծել նաև աղբի տարբերակված հավաքման և վերամշակման մշակույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել