Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղից (2:1) հետո բացատրել է, թե ինչու է խաղաժամանակ տալիս երիտասարդ Վալվերդեին, Վինիսիուսին, Բրաիմ Դիասին, Ռեգիլոնին և Գոնսալեսին:

«Կարևորն այն է, որ հաղթեցինք, 3 միավոր վաստակեցինք և թույլ չտվեցինք մրցակիցներին մեծացնել մեր նկատմամբ ունեցած առավելությունը:

Մենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, և նրանցից շատերը՝ Վալվերդեն, Վինիսիուսը, Դիասը, Ռեգիլոնը, Գոնսալեսը, այսօր խաղաժամանակ ստացան: Իրականում դա ակումբի համար լավ նորություն է: Մենք հենց այդպես էլ ծրագրել ենք՝ այս մրցաշրջանում թիմին անընդհատ թարմ արյուն տալ:

Մյուս ֆուտբոլիստների բացակայությունը պայմանավորված չէ անձնական որոշումներով: Մենք թիմ ենք, ոչ թե միայն մեկնարկային կազմում խաղացող 11 ֆուտբոլիստ: Ռոտացիա կատարելը, կազմ ընտրելն իմ աշխատանքն է: Պարզապես ընտրում եմ նրանց, ովքեր լավագույնս պատրաստ են»,- Սոլարիի խոսքը մեջբերել է Marca-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել