Armsport.am-ը գրում է.

Հունվարի 18 -ին Ծաղկաձորում կմեկնարկի ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությանը, որին կմասնակցի 12-ական թիմ /տղամարդկանց մրցաշարի մասնակիցներից մեկը Վրաստանի վոլեյբոլիստներն են/:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը

Մրցաշարը կանցկացվի նոր կանոնակարգով:

Խաղադաշտում միմյանց դեմ կպայքարեն ոչ թե երկուական, ինչպես նախկինում էր, այլ ` երեքական մրցակիցներ /մեկական պահեստայինով/:

Մրցումները կավարտվեն հունվարի 20 -ին: Հայաստանի առաջնության հաղթողները կստանան Եվրոպայի 2020թ. առաջնություններին մասնակցելու ուղեգրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել