Այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքներով՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Միրզոյանի օգտին քվեարկել է 131 պատգամավոր:
Քվեարկությանը մասնակցել են բոլոր 132 պատգամավորները: 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Արարատ Միրզոյանի թեկնածությունն առաջադրել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը, և նա միակ թեկնածուն էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել