Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ում փոփոխություն է եղել. այսուհետ Մամիկոն Սիմոնյանը, Դավիթ Գրիգորյանը, Էսթեր Մեսրոպյանը և Մերի Ներսիսյանը չեն լինի եթերում։ Վերջինս BlogNews.am-ի զրույցում նշեց, որ ներկայացնելու է միջազգային լուրերը. «Ես կշարունակեմ աշխատել «Լուրերի» թիմում՝ որպես միջազգային լուրերի մեկնաբան: Միջազգային լուրերը եթերում կլինեն ժամը 21-ի թողարկման ընթացքում: Ընդամենը 4 ամիս է, որ աշխատում եմ լրատվական դաշտում։ Այս ընթացքում հասցրել եմ սիրել այս բնագավառն ու հասկացել եմ, որ աշխատանքային գործունեությունս պետք է շարունակեմ հենց այդ ոլորտում»:

Մերին նշում է, որ «Լուրերն» այսօրվանից եթեր է մտնում երկու ժամը մեկ, մի քիչ փոփոխված ձևաչափով, նոր մեկնաբաններով ու փոփոխված անձնակազմով. «Հեռուստատեսությունը մշտապես փոփոխություններ ու թարմացումներ է ենթադրում։ Ես երբեք չեմ վախեցել ու կաշկանդվել դրանցից, քանի որ ինքնավստահ ու կայացած մարդ եմ ու շատ օբյեկտիվ կարողանում եմ գնահատել իմ ուժեղ ու թույլ կողմերը: Իմ պատասխանատվության ու աշխատասիրության շնորհիվ ես միշտ հեշտությամբ եմ հասել նպատակներիս: Լրատվական դաշտում ինձ համար լուրջ նշաձող եմ սահմանել ու քայլ առ քայլ հասնելու եմ դրան»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել