168.am-ը գրում է.

Թեհրանի մերձակայքում կործանված բեռնատար ինքնաթիռը պատկանում էր Իրանի բանակին: Այդ մասին ասված է իրանցի զինվորականների հայտարարության մեջ:

«Այսօր առավոտյան Boeing-707 բեռնատար ինքնաթիռը, որը միս էր փոխադրում եւ մեկնել էր Բիշքեկից, Ալբորզի նահանգի օդանավակայանում արտակարգ վայրէջքի ժամանակ դուրս է եկել վայրէջքի գոտու սահմաններից, մխրճվել գոտու արգելապատի մեջ ու բռնկվել»,-ասված է Իրանի բանակի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Իր հերթին ՏԱՍՍ-ը, հղում անելով Fars գործակալությանը, հայտնել է, որ աղետյալ ինքնաթիռում գտնվող բորտինժեները միակն է, որը կարողացել է ողջ դուրս գալ օդանավից: Գործակալության տվյալներով՝ ընդամենն ինքնաթիռում եղել է 16 մարդ: Փրկարարները կարողացել են բեկորներից դուրս բերել յոթ զոհվածի մարմին: Ինքնաթիռում գտնվող եւս ութ ուղեւորների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել