Tert.am-ը գրում է.

Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ. այսօր ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրեն Մարտ 1-ի գործով հարցաքննել են։ Նա հորդորեց կարդալ « Հայկական ժամանակ» օրաթերթը, որը այս տարիներին պատկանում էր Նիկոլ Փաշինյանին։

«Ես ի՞նչ կապ ունեմ Մարտի մեկի հետ, ես կարող եմ ձեզ մի բան ասել` գնացեք ու բացեք «Հայկական ժամանակ» թերթը` Նիկոլ Փաշինյանի թերթը, որտեղ գրած էր` միակ մարդը, որ ժողովրդի կողքին է եղել, չի էլ մասնակցել Մարտի 1-դեպքերին»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանն, արձագանքելով դիտարկմանը, որ, ըստ Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի զեկույցի` իր թիկնազորը ստացել է ՊՆ համազգեստ, ասաց. «Թիկնազորից ո՞վ, մեկի անունը տվեք, մեկին ցույց տվեք, ախր, չի կարելի ցեխ շպրտել»։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նույն զեկույցին է հղում արել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Մարդիկ սխալ են արել, դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ես հիմա պահանջում եմ, որ ով Մարտի 1-ի համար այդպիսի ցուցմունք տվել է, ապացուցի, ապացուցելու դեպքում թող ինձ կալանավորեն, չապացուցի` իրեն կալանավորեն: Ես անուն չեմ ասում, ով հայտարարել է Ծառուկյանի անունը, թիկնազորի անունը, եթե ինքը չի ապացուցում` ուրեմն ինքն անբարոյական մարդ ա։ Եթե ապացուցի, ուրեմն մեղավոր ենք ու պատժվենք, իսկ եթե չէ, էդ շանտաժ անողները թող պատժվեն, որ այդ ամեն ինչն ավարտվի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել