Այն պահին, երբ Բաղդադն ու Անկարան եկան համաձայնության Քիրքուքի նավթի արտահանման շուրջ, ԱՄՆ-ն կատարեց մերձավորարևելյան քաղաքականության կուրսի փոփոխություն: ԱՄՆ նախագահը, երբ դեկտեմբերին հայտարարեց, թե Սիրիայից դուրս է բերում զորքերը, շատերը կարծեցին, թե քրդերին մեջքից հարվածում է: Սակայն ես այդ ժամանակ պնդեցի, որ այստեղ տեղի է ունենում ինչ-որ առևտուր, և չնայած այն բանին, որ ԱՄՆ-ն հայտարարել է զորքերի դուրս բերման մասին, սակայն հստակ ժամանակացույց չի նշել, ասել է, թե՝ նա դեռևս «խաղալու» տեղ է թողնում: Այսօր արդեն Վաշինգտոն-Անկարա կտրուկ և չոր հայտարարությունները վկայում են այն մասին, որ Իրաքյան նավթի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանվորվածություններն ԱՄՆ-ի սրտով չեն: Չի բացառվում, որ այս օրերին ակտիվանա քրդական գործոնը Քրդստանի և Իրաքի միջև կռվախնձոր դարձած Քիրքուքում, ինչպես նաև հենց բուն Թուրքիայի տարածքում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել