Այժմ ամբողջապես թյուրքախոս Թավրիզում շատերն են տարօրինակ համարում, որ քաղաքի Խաթիբ թաղամասի հին բնակիչները այն մինչև օրս էլ անվանում են Հաթիբ։ Առաջին հայացքից զարմանալի թվացող «հ»-ախոսության այս հետաքրքրական հանգամանքը փորձ է կատարվում բացատրել իբր ստամբուլյան թուրքերենի ազդեցությամբ, որտեղ ևս համատարած կերպով նման երևույթ կա։

Մինչդեռ իրական բացատրությունը թաքնված է հենց Թավրիզում, որտեղ մինչև հավանաբար 16-17-րդ դարերում քաղաքի թյուրքախոսության անցնելը տարածված է եղել Ատրպատականի իրանական բարբառներից մեկը; Բանն այն է, որ հնագույն այս երկրամասի մի քանի գյուղերում, ցավոք, շատ թույլ կենդանության նշույլներ ցույց տվող Ատրպատականի իրանական բարբառներում և դրանց մերձավոր ցեղակից թալիշերենում է, որ վկայված է նման «հ»-ախոսություն, ինչը Թավրիզում էլ փաստացիորեն դեռ կենդանի է Խաթիբ թաղամասի անվան հնավանդ Հաթիբ տարբերակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել