Կարծում եմ՝ հետաքրքիր գաղափար առաջ քաշվեց: Իսկ ի՞նչ, եթե պետպաշտոնյայի կամ առնվազն գոնե պատգամավորի համար սահմանվի հատուկ հագուստի ձև կամ ատրիբուտ (թեկուզ ինչ-որ կապույտ բրեզենտից բաճկոն, ամառային սեզոնի համար՝ շապիկ կամ ժիլետ), որով ինքը կգնա «դաշտային» հանդիպումների: Հանդերձանքի վրա ամրագրված կլինեն պաշտոնյայի անուն-ազգանունը և կարգավիճակը, ինչի շնորհիվ նա նախ ճանաչելի կլինի «դաշտում», երկրորդը՝ իրեն կզգա ծառայության մեջ (համազգեստի հոգեբանական ազդեցությունը): Կարծում եմ՝ լավ մշակույթ կարող է դառնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել