Հանրահայտ ռուս դերասանուհի, գեղեցկուհի, խելացի, ինքնավստահ ու պարզապես հաջողակ կին Լարիսա Գուզեևան այնպիսի խորհուրդներ է տալիս, որոնք այս կյանքում պետք կգան յուրաքանչյուրիս։

  1. Նայիր երկու աչքով։ Երբ խոսում ես մարդու հետ, ով քեզ հետաքրքիր է, նայիր նրա աչքերի մեջ։ Հենց դա էլ կոչվում է սեթևեթել, այլ ոչ թե՝ աչքերն անզուսպ չռելը։
  2. Մոռացիր թերությունների մասին։ Ավելի լավ է հաճախ մտածիր արժանիքներիդ մասին։ Սա առաջին ու հիմնական պատվիրանն է։
  3. Տանը քիչ նստիր։ Շուրջն այնքան հետաքրքիր բան կա։ Հետազոտիր քեզ շրջապատող աշխարհը ու կիսվիր ընկերներիդ ու սիրելիիդ հետ նոր բացահայտումներով։
  4. Կարողացիր լսել, հարգիր ուրիշի կարծիքը ու ոչ ոքի մի պարտադրիր քոնը։
  5. Քո բույրն ունեցիր։ Գտիր քո օծանելիքը ու հավատարիմ մնա նրան։ Չէ՞ որ բույրերն ասոցիացվում են մարդկանց հետ։
  6. Հարդարիր հոնքերդ։ Աչքերը հոգու հայելին են, բայց պետք չէ մոռանալ նաև շրջանակի մասին։
  7. Մի վախեցիր փոխվել, զարգացիր, առաջ շարժվիր։ Բազմակողմանի եղիր, մի բանի վրա մի կենտրոնացիր։ Փորձիր, գտիր քեզ։
  8. Ինչ-որ բանով տարված եղիր։ Օրինակ, սովորիր սուսերամարտել սամուրայական սրերով։ Չէ՞ որ ցանկացած տղա երազում է հանդիպել սուպեր աղջկա հետ։
  9. Հետևիր քայլերիդ։ Թող որ քո քայլվածքը կանացի լինի, ասես ճախրող։ Պետք չէ անընդհատ նայել ոտքերիդ տակ, կծկվել ու շտապել։
  10. Շատ կարդա։ Հետաքրքիր մարդու հետ բոլորն են ուզում շփվել։
  11. Կեր։ Ախորժակով ու գեղեցիկ։ «Սննդակարգ» բառը նյարդայնացնում է։
  12. Ֆիրմային բաղադրատոմս։ Սովորիր պատրաստել գոնե մեկ կերակրատեսակ ու դրանով ուրախացրու մտերիմներիդ, անգամ, եթե դա ամենասովորական խնձորով թխվածքն է։
  13. Ձայնդ մի բարձրացրու։ Քեզ հավաք ու զուսպ պահիր։ Բռնկվող ու սկանդալներ սարքող կանայք վանում են։
  14. Մտերիմներիդ նվերներ տուր, փոքրիկ և նույնիսկ ինքնաշեն։ Պարզապես նվիրիր, հենց այնպես, որովհետև դու լավ տրամադրություն ունես։
  15. Պահպանիր մազերդ։ Շքեղ հարդարանքը լավ է, իհարկե, բայց միայն տոնական օրերի համար։
  16. Զգա տարբերությունը։ Հագնվիր սեքսուալ, բայց ոչ վուլգար։ Կամ կարճ շորիկ, կամ բաց բլուզ, կամ վառ շրթներկ։ Բոլորը միասին՝ երբեք։
  17. Խելոք մի ձևացիր։ Նյարդայնացնում է, երբ աղջիկը, ցանկանալով խելացի թվալ, անընդհատ ինչ-որ մտքեր է մեջբերում։
  18. Մի շարժվիր անընդհատ, հացի փշուրներով սեղանի տակ ոտքերով մի խաղա, մի ճմրթիր անձեռոցիկը, մի ծալիր գրքի կազմը։ Այդպիսի ժեստերը սարսափելի են։ Մազերդ նյարդային քաշելու փոխարեն՝ դեմքիդ վրա ընկած մազափունջը փչելով հեռացրու։ Շատերը դա սեքսուալ են համարում։
  19. Ձեռքերդ խնամիր, մի մոռացիր մանիկյուրի մասին։ Խնամված ձեռք ցանկացած տղա կցանկանա պահել իր ձեռքում։
  20. Հաճախ ժպտա։ Թող բոլորն իմանան, որ դու երջանիկ ես։
  21. Մի տնտեսիր աքսեսուարների վրա։ Տարբերանշան կրիր, թեկուզև ամենափոքր։
  22. Քիչ խոսիր քո մասին։ Թող շրջապատողներն իրենք հարցնեն։
  23. Հիշիր հումորի զգացման մասին։ Մի վախեցիր ծիծաղել քեզ վրա։ Դա վկայում է քո հումորի զգացման մասին։
  24. Հիշիր բոլոր ընկերներիդ ծննդյան օրերը։ Դա շատ կարևոր բան է։ Ցանկ կազմիր ու ժամանակին, համաձայն այդ ցանկի, շնորհավորիր նրանց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել