Tert.am-ը գրում է.

Չնայած Թուրքիայի իշխանությունների վարած կրոնամոլ քաղաքականությանը՝ թուրքական հասարակության ներսում կրոնապաշտությունը ոչ թե աճում, այլ նվազում է, և սա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցանկություններին ու նպատակներին հակասող ցուցանիշ է, գրում է գերմանական Der Spiegel պարբերականը:

Հոդվածի հեղինակ Մաքսիմիլիան Փոփը նկատում է, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» պահպանողական կուսակցության իշխանության տարիներին, այն է՝ վերջին 16 տարում, Թուրքիայում իրենց կրոնապաշտ համարող քաղաքացիների թիվը ոչ թե աճել, այլ նվազել է 3 տոկոսով:

2012 թվականին Էրդողանն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարեց, որ «Թուրքիան պատրաստվում է մեծացնել կրոնապաշտ մի սերունդ», մինչդեռ նրա ծրագրերը կարծես թե չեն իրականանում:

Օրինակ, դեռևս 2008 թվականին Konda հետազոտական կենտրոնի հարցմանը մասնակցած Թուրքիայի քաղաքացիների 77 տոկոսը նշել էր, որ փորձում է հետևել Ռամադանի պահքին, մինչդեռ 2018 թվականին նույն հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումները ցույց տվեցին, որ այդ մարդկանց թիվը նվազել է մինչև 65 տոկոս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել