Հայաստանում մեծ հաշվով բարդակ իրավիճակը շարունակվում է: Ընդորում վերոգրյալ առկա է, թե արտաքին, թե ներքին ոլորտներում: Արտաքին համատեքստում ավելի խորացող պրոռուսական խայտառակ ուղղվածության հետ մեկտեղ Ղարաբաղյան ճակատում մեր համար խիստ վտանգավոր զարգացումներ են առկա: Ըստ էության <<Տարածքներ կարգավիճակի դիմաց>> եզրույթը դատելով բանակցությունների վերջին շրջանի ընթացքից փոխարինվել է <<Անվտանգություն տարածքների դիմաց>> եզրույթով: Չկա բազմակողմանի արտաքին քաղաքականություն: Ոչ մի խոսք չի ասվում 2017թ. կնքված Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացքի մասին: Ներքին առումով դիլետանտական ու պոպուլիստական քաղաքականության հետ մեկտեղ կարելի է ասել, որ երկրում չկա իրավապահ համակարգ ասվածը: Վերոգրյալի մասին վկայում են, թե զինակոչիկների հետ կապված դեպքը, թե բողոքի ակցիաների ժամանակ փաստաբանների նկատմամբ իրականացվող խայտառակ պահվածքը, թե աղմկոտ համաներումից հետո աճած հանցագործությունների մակարդակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել