Համաշխարհային օվկիանոսը կլանում է մարդու գործունեության հետևանքով առաջացած ավելցուկային ջերմության 90%-ը: Արդյունքում ջրի ջերմաստիճանն աճում է, իսկ ծովի ընդհանուր մակարդակը բարձրանում, զգուշացնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները:

Փորձագետները վերլուծել են օվկիանոսի տաքացման դինամիկան 1871-ից 2017թ.-ը, հաղորդում է Proceedings of the National Academy of Sciences-ը:

Ստացված տվյալների համաձայն, այդ ժամանակահատվածում օվկիանոսի կլանած ջերմության քանակը կազմել է 436×10^21 Ջոուլ, որը հավասարազոր է 150 տարվա ընթացքում յուրաքանչյուր վայրկյանին ատոմային ռումբի պայթյուններին:

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ օվկիանոսի ջրերի ջերմաստիճանը ամենուրեք նույնը չէ: Հոսքերը տեղափոխում են տաքացած ջուրը այլ տարածքներ, ինչը հանգեցնում է լոկալ ջրհեղեղների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել