The Walt Disney-ը հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերթ Այգերի աշխատավարձի չափը, հաղորդում է The Hollywod Reporter-ը:

Նշվում է, որ վերջին ֆինանսական տարում կազմակերպությունում նրա եկամտի աճը կազմել է 80 տոկոս և հասել 65.6 մլն դոլարի: 2017-ին Ռոբերթ Այգերը 36.3 մլն դոլար է վաստակել:

Ընթացիկ ֆինանսական տարում նա 12.6 մլրդ դոլար է վաստակել՝ շահույթն ավելացնելով 8 տոկոս՝ մինչև 59.4 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել