Զրույց վարելու ունակությունը կարևոր հմտություն է թե աշխատանքի, թե կյանքի համար։ Սակայն երբեմն նույնիսկ շատ քաղաքավարի մարդիկ, առանց որևէ հետին մտքի, այնպիսի հարցեր են տալիս, որ զրուցակցին մեղմ ասած տհաճ է լինում։

Մենք վերլուծել ենք այն հարցերը, որոնք մարդիկ հաճախ են տալիս անծանոթների հետ զրույցի ժամանակ և ընտրել ենք նրանք, որոնցից պետք է խուսափել՝ զրուցակցի մոտ լավ տպավորություն գործելու համար:

1. Սա ձեր մայրի՞կն է

Եթե հաստատ չգիտեք, թե ինչ կարգավիճակում են գտնվում ձեր դիմաց կանգնած մարդիկ, պետք չէ գուշակություններ անել և տարբերակներ առաջարկել։

Հնարավոր է, օրինակ, որ դուք մոր տեղը դնեք ավագ քրոջը, կամ բարեկամների՝ մարդկանց, որոնք իրար չեն հավանում։

2. Դուք վաղու՞ց եք միասին

    

Եթե դիմացիններդ չեն շտապում կիսվել քեզ հետ ինֆորմացիայով, պետք չէ հարցնել, թե արդյոք վաղուց են նրանք հանդիպում կամ ամուսնացած են թե ոչ։

3. Երեխաների մասին

Երեխաների վերաբերյալ ինչ հարցերից է պետք խուսափել. երեխաներ ունե՞ք, հղի՞ եք, տղա ե՞ք ուզում/աղջի՞կ

Երեխաների առկայության մասին հարցը կարող է նյարդայնացնել երեխաներ չցանկացող զույգին կամ վշտացնել նրանց ովքեր ուզում են, բայց չեն կարողանում երեխա ունենալ։ Իսկ հղիության մասին հարցը կարող է ինչ որ մեկին գիրության վերաբերյալ ակնարկ թվալ։

4. Սա մշտակա՞ն է

Մարդիկ հաճախ են սիրում արտաքինի վերաբերյալ հարցեր տալ. ցավո՞տ էր, սա իսկակա՞ն է, որտե՞ղ եք արել։ Պետք չէ հարցնել մարդկանց իրենց դաջվածքների կամ փիրսինգների մասին։ Առավել վատ է, երբ հարցնում են կոսմետիկ միջամտությունների մասին։ Եթե նույնիսկ վստահ եք, որ ձեր դիմաց կանգնած մարդն ամբողջ օրը սոլյարիում է, պետք չէ նրանից հարցնել այդ սրահի հեռախոսահամարը։ Միգուցե նա ուզում է ցույց տալ, թե դա իր բնական տեսքն է։

5. Ձեր ինչի՞ն է պետք

Կան հարցեր, որոնք թվում են շատ անմեղ, բայց միևնույնն է, կարող են վշտացնել զրուցակցին։ Օրինակ. մարդու ինչին է պետք 5 շունը կամ նման թանկ հոբբին՝ այնքան էլ հաճելի հարցեր չեն։ Ենթատեքստով նա կարող է հասկանալ, որ իր հոբբին դուք հիմարություն եք համարում։

6. Ի՞նչ արժե

Փողի հետ կապված ցանկացած հարց չափազանց անձնական է և պետք չէ նման հարցեր տալ։ Լինի դա ձեռք բերված ապրանքի գնի կամ աշխատավարձին վերաբերող հարց։

Ինչպես վարվել, եթե ձեզ են անհարմար հարցեր տալիս.

փոխել խոսակցության նյութը, կարճ ու կոնկրետ պատասխանել, հրաժարվել պատասխանելուց։ Հաճախ բավական է պարզապես արհամարհել հարցը, որպեսզի զրուցակիցը հասկանա, որ դա ձեզ համար հաճելի չէր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել