Aysor.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները շարունակում  են փակ պահել Երևան-Էջմիածին ճանապարհը։

Ցուցարարների մոտ է ժամանել ԱԺ նորընտիր պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, ով խնդրեց ցուցարարներին բացել ճանապարհն ու պայքարի այլ ձևեր մշակել։

Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանն էլ ասաց, որ ճանապարհը բացում են միայն շտապ-օգնության մեքենանարի համար։

«Դատական համակարգի դեմ կարող եք ավելի արդյունավետ ձեր ակցիան անել՝ նույն դատարանի շենքի մոտ», - կոչ արեց Հայկ Սարգսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել