Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով, հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, թուրինյան ակումբը պատրաստ է գործարքն իրականացնել «սերուցքայինների» հետ, եթե գործարքի մեջ ներառվի նաև «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն:

«Յուվենտուսի» ղեկավարությունը վաղուց է հետևում 26-ամյա իսպանացուն և ցանկանում է նրան տեսնել իր թիմում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն կոնֆլիկտ ունի թիմի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ:

Բացի «Ռեալից», Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ինտերը», ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»: Թուրինյան ակումբը 25-ամյա արգենտինացու վաճառքից նվազագույնը 100 մլն եվրո է ցանկանում ստանալ:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Դիբալան 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Իսկոն իր ակտիվում 1 գոլ և 2 գոլային փոխանցում է գրանցել 13 խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել