Armsport.am-ը գրում է.

ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի անդամներ Կատյա Գալստյանը (Աշոցք) և Թադևոս Պողոսյանը (Աշոցք) Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների Գավաթի առաջնությունում համապատասխանաբար 5կմ և 10կմ ազատ ոճի մրցատարածությունում հաղթող են ճանաչվել։

Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկավազաքի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:

Մրցաշարին մասնակցել է 5 պետության 23 մարզիկ։

Ի դեպ Կատյա Գալստյանի վաստակած 110,50 վարկանիշային միավորը լավագույնն է իր մարզական կարիերիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել