Tert.am-ը գրում է.

15:47

Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղյակ է, թե ինչ է կատարվում օդանավակայան տանող ճանապարհին: Այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը:

«Տեղյակ է և հորդորում է, որ ճանապարհը բացեն»,- ասաց Աղասի Կիրակոսյանը՝ նշելով, որ պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որ մարդիկ բացեն ճանապարհը: Նա նշեց, որ ցույցին մասնակցող պատգամավոր Հայկի հետ էլ քննարկել են հարցը, թե ինչպես համոզեն բացել ճանապարհը:

Ցուցարարների մոտ է եկել «Իմ քայլը» դաշինքի ևս մեկ պատգամավոր՝ Վիկտոր Ենգիբարյանը: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ցանկանում են Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորի նկատմամբ հայտնել անվստահություն:

Ենգիբարյանն ասաց, որ իրենք ներկա չեն որպես գործող պատգամավորներ, քանի որ լիազորություններն ուժի մեջ չեն մտել: Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ օրենսդիր իշխանությունը չի միջամտում դատական իշխանությանը:

«Մենք հանգամանորեն քննարկել ենք դատական իշխանության բարեփոխումների խնդիրները: Մենք մտածում ենք նույն կերպ»,- ասաց Վիկտոր Ենգիբարյանը:

15:31 

Այգեշատ գյուղի ղեկավարը չի թողնում, որ մարդիկ միանան Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող բողոքի ակցիային: Այս մասին ցույցի ընթացքում լրագրողներին ասաց ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը:

«Հենց նոր ինձ ասացին, որ Այգեշատի գյուղապետը չի թողնում, որ մարդիկ գան, մեզ միանան: Արդյո՞ք նոր Հայաստանում ինչ-որ մեկնը իրավունք ունի իր պաշտոնական դիրքով ժողովրդին ինչ-որ բան արգելել: Այգեշատի գյուղացինե՛ր ջան, ձեր ցավը տանեմ, դուրս եկեք, հենց գյուղում ակցիա արեք, դուք եք ձեր երկրի տերը»,- ասաց Ջ. Աբրահամյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել