Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս փուլում  Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար պայմաններ չի տեսնում. հայտնում է apsny.ge-ն:

«Ես պատրաստ չեմ այս ուղղությամբ կառավարությանը կամ օրենսդիր մարմնին որևէ խորհուրդ տալ»,- ասել է Զուրաբիշվիլին ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա կարծում է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, երկխոսության մեկնարկ կամ որևէ նոր հարաբերություն ներկայումս հնարավոր չէ՝ առանց «Վրաստանի գլխավոր գործընկերների» մասնակցության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել