Tert.am-ը գրում է.

Մինչ Փաշինյանի իշխանությունը երջանիկ և հպարտ կեցվածքով թոզ է փչում ժողովրդի աչքերին` փորձելով քողարկել իրական գնաճի տեմպերը, տնտեսական անկումը, գազի թանկացման բացասական հետևանքները, մարտահրավերները գնալով ավելանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Չնայած Դուշանբեի վերելակում ձեռքսեղմումից Փաշինյանի վրա Ալիևը թողել էր «կիրթ» անձնավորության տպավորություն, Ադրբեջանի ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարություններով, որտեղ նշել է, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, թե Հայաստանի մեկուսացումը պետք է շարունակվի, թե հայկական ուժերը պետք է դուրս բերվեն տարածքներից:

Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ ընդունված 3 սկզբունքներից 2-ը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում և ուժի չկիրառում, ինչպես նաև հրապարակ է նետում «տարածքներ խաղաղության դիմաց» տեսակետը: Սա անթույլատրելի և դատապարտելի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել