Այս դետոքս թեյն օգտագործելով՝ դուք կմաքրեք ձեր օրգանիզմը, ինչպես նաև լիովին կվերականգնեք նրա աշխատունակությունը։ 

Ամեն օր մեր օրգանիզմը բախվում է հսկայական քանակությամբ տոքսինների ու այլ վնասակար նյութերի։

Օրգանիզմ այդ վնասակար նյութերն ընկնում են 3 ճանապարհով՝

  • մեր կերած սննդի միջոցով,
  • մեր խմած ջրի միջոցով,
  • մեր շնչած օդի միջոցով:

Այն բանից հետո, երբ թույներն ընկնում են մեր օրգանիզմ, նրանք բախվում են մեր օրգանիզմի հիմնական կենսաբանական խոչընդոտներին, որոնցից են՝

  • աղիները,
  • թոքերը,
  • մաշկը և այլն։

Երբ օրգանիզմը նորմալ կենսագործունեություն է ծավալում, նրանում կուտակված թույները դուրս են բերվում երիկամների կողմից, ինչպես նաև լյարդի միջոցով, բնական ճանապարհով։

Երբ տոքսինները չափազանց շատ են հավաքվում, օրգանիզմը դադարում է նորմալ կենսագործունեություն ունենալ, ու զարգանում են առողջության հետ կապված շատ խնդիրներ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի դետոքս միջոցի բաղադրատոմս, որը թույներից կմաքրի լիմֆատիկ հանգույցները, աղիներն ու միզուղիները։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

2 կաթիլ կիտրոնի եթերայուղ,

1/2 թեյի գդալ կծու կայենյան պղպեղ,

կոճապղպեղի կտոր՝ մոտ 2.5 սմ երկարությամբ, մաքրած ու կտրատած,

1/3 թեյի գդալ դարչին,

1 թեյի գդալ քրքում,

1 գդալ մեղր,

2 լիտր ջուր։

Պատրաստման եղանակը

Նախ՝ եռացրեք ջուրը, ապա ավելացրեք կոճապղպեղի քերած արմատն ու մարմանդ կրակի վրա եփեք 2 րոպե։

Դրանից հետո անջատեք կրակն ու ավելացրեք կիտրոնի եթերայուղ, դարչին, ինչպես նաև կայենյան պղպեղ ու լավ խառնեք։

Երբ հյութը սառչի, ավելացրեք մեղրը։

Ամեն օր՝ նախաճաշից առաջ, ընդունեք այս դետոքս թեյը։

Ցանկացած ժողովրդական բաղադրատոմս փորձելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմյուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար էմեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանքգործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել