Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝ էկզոտիկ ապրանք, ուղղափառ տաճարներում՝ միակ կենդանին, պատկերասրահների պահապանը: Ահա թե ինչ «կարգավիճակ» են ունեցել կատուները պատմության տարբեր շրջաններում:

Կատուներն արծաթի քաշ ունեին

Առաջին կատուներին Ռուսիա են բերել ծովագնացները դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում : Էկզոտիկ կենդանիներն արժեքավոր ապրանք էին համարվում. ընդհուպ մինչև XV դարը կատվի գինը համարժեք էր այն ժամանակ մեծ օգուտ տվող և թանկարժեք մի եզի գնին : Կատվի համար վճարում էին գրիվնաներով՝ 205 գ քաշ ունեցող արծաթով : Եթե դիտավորությամբ կան անզգուշությամբ որևէ մեկը սպանել էր օտար կատվի, ապա կենդանու տիրոջ պարտավոր էր վճարել մեկ գրիվնա և մեկ առողջ կենդանի տալ սպանվածի փոխարեն :

Միակ կենդանին տաճարում

Միջնադարյան Եվրոպայի կաթոլիկ երկրներում կատուներին, հատկապես սևերին, համարում էին սատանայի ծառաներ և կախարդներ, և այրում էին նրանց կրակի վրա : Իսկ ուղղափառ եկեղեցիներում հակառակ պատկերն էր : Այնտեղ կատուն մաքուր կենդանի էր համարվում : Բոլոր կենդանիներից միայն նրան էլ թույլատրված տաճարներ մտնել : Կատուները նաև տաճարները մաքրում էին կրծողներից, որը ևս ձեռնտու էր բոլորին :

Պատկերասրահների պահապանները

Եկատերինա Մեծը չէր սիրում կատուներին, սակայն չէր էլ կարողանում առանց նրանց ապրել :  Կայսրուհին Էրմիտաժի կատուներին նոր «կարգավիճակ» էր տվել՝ «պատկերասրահների պահապաններ» : Նա հրամայել էր. «…առանձնացնել կատուներին սենյակայինների և բակայինների և հայտնել դրանց թվաքանակը» : Սենյակային էին համարում այն կատուներին, որոնք լավ էին բռնում մկներին :

Սպորտի նման. ում կատուն է ավելի գեր

Քաղաքներում կատուները «աշխատում էին» հիմնականում շուկաներում : Նրանք միշտ կուշտ էին լինում : Բոլոր վաճառականները շատ լավ էին վերաբերում իրենց ապրանքների պահապաններին : Նրանք անգամ թույլատրում էին նստել ապրանքների համար նախատեսված դարակներին՝ կրծողների որսի ընդմիջման ժամանակ : Քաղաքում բոլորը հիանում էին նրանով, ում կատուն որ ամենագերն էր: 

Կատուները՝ որպես «տեսարժան վայր»

Կատուները մինչ օրս «աշխատում են» Էրմիտաժում, սակայն ոչ թե ցուցասրահներում, այլ նկուղներում և բակերում : Յուրաքանչյուր կատու ունի իր կենդանական անձնագիրը և քնի համար նախատեսված զամբյուղը : 2016-ին բրիտանական The Telegraph պարբերականը կատուներին ներառեց այն «տեսարժան վայրերի» ցանկում, որոնք պարտադիր պետք է տեսնելՊետերբուրգ այցելելիս :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել