Tert.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանը Հայաստանում է, նա Արցախ չի մեկնել:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը:

«Նրա հետ խոսել եմ թե՛ երեկ երեկոյան, թե՛ առավոտյան։ Ինչպե՞ս կարող է այս լուրը համապատասխանել իրականությանը, երբ ես նրա մոտ եմ գնացել ճանապարհը փակելու ժամանակ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Գրիգորյանի առողջական վիճակին, Մկրտչյանը հայտարարեց, թե արդեն իսկ ապացուցվել է, որ առողջական վիճակը բացասական դինամիկա ունի։

«Ապացուցվել է, որ առողջության վատթարացումը  պայմանավորված է կալանքով, իսկ կալանքի անհամապատասխանության մասին պետք է փորձագետները եզրակացություն տան։ Թեպետ պարտադիր չէ, որ այդ  կալանքի անհամապատասխանությունը լինի, քանի որ փաստն այն է, որ կալանքը կրելու ժամանակ նրա առողջական վիճակը վատացել է։ Այն, որ այս հիվանդությունները կալանքի պայմաններում հնարավոր չէ բուժել, սա էլ է ապացուցվել, իսկ թե այդ հիվանդությունը կալանքի հետ համատեղելի է, թե ոչ, երկրորդական է, քանի որ այսպես թե այնպես Մանվել Գրիգորյանը չպետք է կալանավորվի»,- եզրափակեց Արսեն Մկտչյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը սկսել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: Ըստ այդմ՝ դատարանը պետք է որոշում կայացներ՝ Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր, թե ոչ: Նիստին զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա, դատական նիստը հետաձգվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել