Tert.am-ը գրում է.

Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսում է փոխել երկրի անունը`Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, հաղորդում է «Նովա Մակեդոնիա» թերթը:
Աղբյուրի փոխանցմամբ` փոփոխությունների ընդունմանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր:
Բացի այդ, Սահմանադրությունում ամրագրվել են հարևան երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության վերաբերյալ դրույթները: Նոր փոփոխությունների համաձայն` հանրապետությունը պաշտպանում է իր քաղաքացիների իրավունքներն ու շահերը, այդ թվում` արտերկրում:
Խորհրդարանի ընդունած փաստաթուղթը պետք է ստորագրի Մակեդոնիայի նախագահ Գեորգի Իվանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել