Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը դարձել է Vogue ամսագրի նոր թողարկման հերոսուհին: Հայտնի պարբերականի համար դերասանուհին նկարահանվել է իր 19-ամյա դստեր՝ Ավայի և մոր՝ Բեթիի ընկերակցությամբ: Այսպիսով, մեկ լուսանկարում երեք սերունդ է պատկերված:

Ռիզի երկրպագուները հարյուրավոր հաճոյախոսություններ են գրել նրա հասցեին, ինչպես նաև նշել են, որ նրանք շատ նման են իրար: Ռիզին նվիրված նոր համարում բացահայտվում է նրա կյանքի, կարիերայի և մայրության պատմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել